A
A
«Բավարիան» նոր ռեկորդ սահմանեց
Մյունխենի «Բավարիան» նոր ռեկորդ սահմանեց գերմանական ֆուտբոլում:
Մյունխենյան ակումբը 40 մլն եվրոյով ձեռք է բերել իսպանական «Ատլետիկի» հարձակվող Խավի Մարտինեսին, ինչը ամենամեծ փոխհատուցումն է Բունդեսլիգայի 50 տարվա պատմության մեջ: Ի դեպ, ըստ պայմանավորվածության, Խավի Մարտինեսի աշխատավարձը (տարեկան` 2 մլն եվրո) 5 տարի շարունակ պետք է վճարի «Ատլետիկը»:
Մինչ այդ գործարքը Գերմանիայի ամենաթանկարժեք խաղացող էր համարվում երկրի հավաքականի հարձակվող Մարիո Գոմեսը, ում 2009 թվականին «Բավարիան» ձեռք էր բերել «Շտուտգարտից» 35 մլն եվրոյով:
Հավելենք, որ մեկ շաբաթ առաջ մյունխենցիները 13 մլն եվրո էին վճարել «Վոլֆսբուրգի» խորվաթ ֆուտբոլիստ Մարիո Մանջուկիչի համար: