Հայաստանի մրցակիցը հրապարակեց կազմը
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Բուլղարիայի ընտրանու գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենեւը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կպատրաստվեն սեպտեմբերի 7-ին եւ 11-ին նախատեսված Իտալիայի եւ Հայաստանի հետ աշխարհի 2014 թ առաջնության ընտրական խաղերին:
Անվանի մասնագետը չի հրավիրել թիմի փորձառու երկու խաղացողների` հարձակվողներ Մարտին Պետրովին եւ Վալերի Բոժինովին: Ըստ բուլղարական լրատվամիջոցների առաջինը չի համապատասխանում հավաքականի խաղաոճին, իսկ երկրորդը առայժմ ակումբ չունի եւ խաղային փորձի պակաս ունի:
Ուշագրավ է նաեւ այն, որ Լյուբո Պենեւը ֆուտբոլիստ չի կանչել երկրի առաջատար թիմից` Սոֆիայի ԲԿՄԱ-ից:
Ահա Բուլղարիայի հավաքականի նախնական կազմը.
Դարպասապահներ
Նիկոլայ Միխայլով - «Տվենտե» (Հոլանդիա)
Ստոյան Կոլեւ - «Չերնոմորեց»
Վլադիսլավ Ստոյանով - «Շերիֆ» (Մոլդովա)
Պաշտպաններ
Իվան Իվանով - «Պարտիզան» (Սերբիա)
Ալեքսանդր Ալեքսանդրով - «Չերնո Մորե»
Յորդան Մինեւ - «Լյուդոգորեց»
Նիկոլայ Բոդուրով - «Լիտեքս»
Իլիա Միլանով - «Լիտեքս»
Պետար Զանեւ - «Վոլին» (Ուկրաինա)
Վեսելին Մինեւ - «Անթալյասպոր» (Թուրքիա)
Կիսապաշտպաններ
Գեորգի Միլանով - «Լիտեքս»
Ստանիսլավ Մանոլեւ - ՊՍՎ (Հոլանդիա)
Բորիս Գալչեւ - «Դինամո» (Բուխարեստ, Ռումինիա)
Ալեքսանդր Տոնեւ - «Լեխ» (Պոզնան, Լեհաստան)
Սվետոսլավ Դյակով - «Լուդոգորեց»
Վլադիմիր Գաջեւ - «Լեւսկի»
Գեորգի Սրմով - «Կասիմպասա» (Թուրքիա)
Հարձակվողներ
Իվելին Պոպով - «Կուբան» (Ռուսաստան)
Իլիան Միցանսկի - «Կայզերսլաուտերն» (Գերմանիա)
Իվան Ստոյանով - «Լուդոգորեց»
Էմիլ Գրգորով - «Լուդոգորեց»