Շախմատային խճանկար
Մեր շախմատիստներ Սերգեյ Մովսեսյանը եւ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին շվեյցարական Բիլ քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարի 7 տուրում:
Նրանք 5-ական միավորով մի խումբ շախմատիստների հետ բաժանել են 4-18-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորում են երեք շախմատիստներ, ովքեր կես միավոր շատ են վաստակել:
8-րդ տուրում Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով կխաղա ռուսաստանցի Մաքսիմ Տուրովի, իսկ Հրանտ Մելքումյանը` գերմանացի Գերլեֆ Մեյնսի հետ:
Հունական Կավալայում տեղի ունեցող շախմատի միջազգային մրցաշարում մեր միակ մասնակից Տիգրան Լ. Պետրոսյանը առաջին պարտությունը կրեց: 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի անդամը սպիտակներով զիջեց հնդիկ շախմատիստ Աբհիջետ Գուպկային: Տիգրան Լ. Պետրոսյանը այժմ 5 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը:
Այսօր նախատեսված 8-րդ տուրում մեր շախմատիստը կմրցի հնդիկ Ջայարամ Աշվինի հետ, որը 13-րդն է աղյուսակում: