Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1 դեպք անչափահասի մասնակցությամբ

Մարզեր
411d34cdf4d1d8f43a45a0a13054188d

4 հանդիպում Սյունիքի մարզի 6 քաղաքների ներկայացուցիչների հետ: «Վորլդ Վիժն» կազմակերպության կողմից իրականցվող «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագրի շրջանակում Սյունիք կատարած իր այցը Սիսիանում ամփոփում է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Վերջինս Սիսիանում առաջին անգամ էր եւ նշեց, որ նման հանդիպումներ նախատեսված է դպրոցներում, հենց երեխաների մասնակցությամբ անցկացնել, բայց քանի որ դպրոցներում արձակուրդ է հանդիպում են համայնքի բնակիչների, ՀԿ ներկայացուցիչների հետ: Ըստ Դուրյանի ինչպես ողջ հանարպետությունում Սյունիքի մարզում եւս անչափահասների կողմից իրականացված հանցագործությունների թվի նվազում է նկատվում: Այս տարվա 6 ամիսներին 1 անչափահասի մասնակցությամբ գրանցվել է 1 դեպք: Նախորդ տարի 6 դեպք է արձանագրվել 8 անչափահասի մասնակցությամբ:

«Այս տարվա կիսամյակի արդյունքով` հանրապետությունում 68 դեպքի նվազում է արձանագրվել, նվազել է նաեւ հանցագործություն կատարած անչափահասների թիվը` 34-ով: Տարեցտարի նկատվում է նվազման միտում, ինչը ամենօրյա հետեւողական աշխատանքի արդյունք է»,- Սիսիանի քաղաքապետարանում տեղական ինքնակառավարման մարմինների խնամակալության եւ հոգաբարձուների հանձնաժողովների, ՀԿ եւ ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ վիճակագրական տվյալները ներկայացրեց գնդապետ Դուրյանը:

Նա նշեց, որ տարին կլոր անչափահասների խնդիրները ոստիկանության ուշադրության կենտրոնում են գտնվում: Մասնավորապես ամռանը, երբ երեխաներն արձակուրդների մեջ են, և նրանց զբաղվածության հարցերը գրեթե լուծված չէ:

Տիկին Դուրյանը կարեւորեց եւ դրական գնահատեց համայնքային, վերականգնողական կենտրոնների հիմնումը եւ դրանց կողմից իրականացված աշխատանքը: Գոհունակություն հայտնեց Կապանում գործող եւ 122 անչափաս ունեցող վերականգնողական կենտրոնի աշխատանքից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ խնամակալության եւ հոգաբարձուների հանձնաժողովների անչափահասներին վերաբերող խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Այդ ոլորտում եւս առաջընթաց կա, մինչդեռ այդ հանձնաժողովները աշխատում են հասարակական հիմունքներով:

Ըստ անչափահասների գործերով բաժնի պետի Սիսիան քաղաքը հանրապետության այն եզակի համայնքներից է, որտեղ անչափահասների կողմից կատարվող լուրջ հանցագործություններ գրեթե չեն արձանագրվում:

Արմեն Հովակիմյան, Սիսիան