Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացու ավտովթար

Հասարակություն
41ec484319b0c5c162b1c1d5f008d4cc

Երեկ երեկոյան Վանաձորի Խնձորուտ թաղամասի 6-րդ փողոցում տեղի է ունեցել ավտոպատահար, որի հետեւանքով չորս հոգի զոհվել է։
«ՎԱԶ 2106» մակնիշի 36 ԼՍ 427 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1990 թ. ծնված Ավետիք Կուրղինյան) դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Խնձորուտ թաղամասի 6-րդ փողոցի 2-րդ տան պատին։

Փրկարարները մեքենայից դուրս են բերել ուղևոր` Գյումրիի բնակիչ, 1986 թ. ծնված Կարեն Ղարագյոզյանի և Վանաձորի բնակիչ` Ավետիք Կուրղինյանի դիերը։

Վանաձորի բնակիչներ` 1987 թ. ծնված Մայիս Ղանադյանը, 1996 թ. ծնված Արեն և 1991 թ. ծնված Տիգրան Կուրղինյանները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխ¬վել են Վանաձորի հիվանդանոց:
Ա. Կուրղինյանը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, իսկ Մ. Ղանադյանը` հիվանդանոցում: Մյուս տուժած Տ. Կուրղինյանի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ ծայրահեղ ծանր է: