Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀՇ-ականները մասնակցել են համաժողովի

Քաղաքականություն
22bb738710d165b3d9a5a9f862ea6685

Հուլիսի 13-15-ը Թբիլիսիում տեղի է ունեցել Հարավային Կովկասի երկրների լիբերալ կուսակցությունների՝ Հայաստանից՝ Հայոց Համազգային Շարժում, Ադրբեջանից՝ Մուսաֆաթ, Վրաստանից՝ Հանրապետական կուսակցության ղեկավարների հանդիպում:

Քննարկվել է 2010թ. հոկտեմբերի 7-ին Պոտսդամում այդ կուսակցությունների կողմից ստորագրված Հռչակագրի դրույթների կատարման ընթացքը, Հարավային Կովկասի երեք երկրներում տիրող քաղաքական իրավիճակը, համատեղ ռեգիոնալ համագործակցությանն ուղղված խնդիրներ, ինչպես նաեւ այդ երկրների՝ եվրոպական կառույցներին ինտեգրվելու հարցեր: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ լիբերալ կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ նման հանդիպումները շարունակելու մասին, եւ 2012թ. նախատեսված է եւս մի քանի նման միջոցառում:

Հայկական պատվիրակության կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, փոխնախագահ Սամվել Աբրահամյանն ու ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը:

Այս մասին հայտնում է ՀՀՇ լրատվական ծառայությունը։