Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը չգիտի, որքան կաճի ՀՀ պարտքը

Հարցազրույց
9342b960c770860e46bf6d0cf48e883a

Հայտնի է, որ ՀՀ արտաքին պարտքը հասել է մոտ 5 մլրդ դոլարի, չնայած դրան կառավարությանը չհաջողվեց լիովին իրագործել 2008-2012 թթ ծրագիրը:

Ֆինանսների նախարար Վահե Գաբրիելյանի խոսքերով` կառավարության նոր ծրագրի իրագործման համար պարտքի հստակ չափ չկա, պարտքը լինելու է «կայության սահմաններում» :

Կառավարության ծրագրի ընդունումից հետո զրուցեցինք ֆինանասների նախարարի հետ:

- Պարոն Գաբրիելյան, որքա ՞ն կավելանա ՀՀ արտաքին պարտքը կառավարության ներկայացրած ծրագրի իրականացման համար:

- Արտաքին պարտքը նախատեսված է պահել կայունության սահմաններում: Ծրագիրը թվային տեսակետից ավելացնելու ենք այնքան, որ կայունությունը չխաթարվի, իսկ մենք ամեն տարի գնահատում ենք, որը կոչվում է պարտքի կայունության գնահատական: Դա մի շարք, այդ թվում` շուկայական գործոններից է լինում, դրա համար կոնկրետ թիվ այս պահին չեմ կարող ասել: Բայց արտաքին պարտքի էական ավելացումներ, որը պարտքի կայունությունից դուրս կլինի, չենք նախատեսում:

- Տարբեր իրավիճակների բերումով անցած տարիներին` 2008-ից հետո 4.5 մլրդ դոլարի արտաքին պարտք գոյացավ: Այս ծրագրով որքա ՞ն կաճի արտաքին պարտքը:

- 4.5 մլրդ դոլարի պարտք հենց էս տարիներին չգոյացավ: Դա ընդհանուր պարտքն է, մոտ 5 մլրդ դոլար: 17 տոկոս կար, ավելացավ, դարձավ 25 տոկոս, դարձավ` 42, բայց դա չի նշանակում, որ 4.5 մլրդ է այդ ժամանակ վերցվել:

Ինչ վերաբերում է պարտքին, մենք այն վերցրել ենք ցածր տոկոսներով եւ դրանք անհրաժեշտ էին հակացիկլիկ, հակաճգնաժամային քաղաքականության համար: Եթե դուք նայեք, որեւէ երկիր չկա, որ ուղղակի, առանց լրացուցիչ միջոցների ներգրավվման կարողանա հակացիկլիկ միջոցառում իրականացնել: Դրա համար, եթե մենք ուզում ենք հակաճգնաժամային քաղաքականություն իրականացնել, պետք չէ պարտքից վախենալ: Պետք է անկայուն պարտքից վախենալ: Դրա համար մեր տեսակետից պարտքը անկայուն չպետք է լինի:

- Պարոն Գաբրիելյան, մյուս կողմից եթե մոտ 4.5 մլրդ դոլարով կառավարությունը չկարողացավ իրականացնել 2008-2012 թթ ծրագիրը, ապա ի ՞նչ երաշխիք, որ այս` 2012-2017 թթ ծրագիրը կիրակացնի:

- 2008-2012 թթ կառավարությունը 4.5 մլրդ պարտք չի վերցել: Ընդ որում` դրա որոշ մասն է արտաքին պարտք, կա նաեւ ներքին պարտք: Դա ուներ այլ խնդիրներ իրականցնելու, սա ունի այլ խնդիրներ իրականացնելու: Այս ծրագրի իրականացման համար հստակ պարտքի չափ չկա: Կառավարությունն իրականցնելու է ծրագրեր, որոնք նախանշված են պարտքի ռազմավարության մեջ: Մենք փաստաթուղթ ենք հաստատել` ՀՀ պարտքի ռազմավարությունը, որը կառավարությունը հաստատել է մոտակա երեք տարիներ համար:

Մենք պատրաստվում ենք պարտքը պահել կայունության սահմաններում: Կայունության սահմանները ամրագրված չեն հստակորեն: Դրանք ելնում են շուկայական պայմաններից եւ աճից:

- Ասել է թե` եթե հստակ չափ չկա, որքան ուզի, կարող է աճե լ այդ պարտքը:

- Ոչ, ինչքան ուզի, չի կարող աճել : Դրա համար կա վերլուծություն, բայց եթե ես ձեզ ասեմ` լինելու է 100 մլն, կարող է լինի 101 կամ 98: Դրա համար ես նման թվեր չեմ ասում: Ասում եմ` լինելու է կայունության սահմաններում:

- Պարոն Գաբրիելյան, հնարավոր կլինի  եւ 7 տոկոս աճ ապահովել, եւ պարտքի մարումը սպասարկել: Թերեւս կախարդական փայտիկ պետք է ունենա կառավարությունը, որ եւ 7 տոկոս աճ ապահովի եւ արտաքին պարտքը սպասարկի եւ մնացած հարցերը լուծի:

- Կախարդական փայտիկ պետք չի: Արտաքին պարտքի սպասարկումն արդեն իսկ դրված է բյուջեում : Դուք կարող եք նայել: Դրված է, թե 2012, թե 2013 բյուջեում, որ միջին ժամկետում հաստատել ենք: Մենք արտաքին պարտքի սպասարկումը հարցականի տակ չենք դնում: Մենք հիմա էլ ունենք էտ ներուժը: Միեւնույն ժամանակ զարգացման նպատակով միջազգային կառույցերից ներգրավվելու ենք էժան երկարատեւ պարտքեր, որ դրանով ներդրումներ անենք տնտեսության մեջ եւ հատկապես ենթակառուցվածների ոլորտը զարգացնենք: Եւ այստեղ միջազգային պրակտիկայից շեղվող որեւէ գործունեություն չկա:

Իսկ հնարավոր է արդյոք միեւնույն ժամանակ այդ տոկոսային աճն ապահովել, թե ոչ, գնահատականները տրվեցին, վարչապետը հնչեցրեց, թե մենք ինչ ունենք այսօր եւ ինչին ենք գնում:

Զրուցեց Մարինե Խառատյանը