A
A
«Ուլիսը» ջախջախեց «Իմպուլսին»
Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երեւանի «Ուլիսը» բարձրագույն խմբի 13-րդ տուրի խաղում 4:0 հաշվով ջախջախեց Դիլիջանի «Իմպուլսին»:
Այդ հաղթանակից հետո ուլիսցիները վաստակեցին 13 միավոր եւ պահպանեցին իրենց տեղը 6-րդ հորիզոնականում:
«Ուլիսին» հաջորդող Երեւանի «Բանանցը» նույնպես երեք միավոր վաստակեց` հյուրընկալվելիս հաղթելով առաջնության ընդգծված ետնապահ «Արարատին»` 3:1:
Տուրի մյուս երկու հանդիպումները կկայանան վաղը: Կենտրոնական խաղում մրցաշարի առաջատար «Միկան» սեփական հարկի տակ կընդունի «Փյունիկին»: