Ուժերը կչափեն «Արարատը» եւ «Բանանցը»
Այսօր երկու հանդիպումներով կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 13-րդ տուրը։
Աբովյանում ուժերը կչափեն մրցաշարի ետնապահները՝ Երեւանի «Արարատը» եւ «Բանանցը»։
Առաջին շրջանում կայացած մրցախաղում հաղթել են վերջինիս ֆուտբոլիստները՝ 2։0։ Բուքմեյքերներն այս խաղում էլ հավատում են «Բանանցի» հաղթանակին՝ 1,60 գործակից 4,50-ի դիմաց։
Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում «Ուլիսը» կհյուրընկալի Դիլիջանի «Իմպուլսին»։
Հայաստանի չեմպիոնը 12 խաղից հետո վաստակել է ընդամենը 10 միավոր եւ զբաղեցնում է 6-րդ տեղը։ Դիլիջանցիները նույնքան հնարավորից ունեն 23 միավոր եւ ընթանում են երկրորդ հորիզոնականում։
Չնայած միավորների մեծ տարբերությանը, բուքմեյքերները թեթեւակի առավելություն են տալիս «Իմպուլսին»՝ 2,40 գործակից՝ «Ուլիսի» 2,70-ի դիմաց։
Նշենք, որ թիմերի առաջին խաղում 1։0 հաշվով հաղթանակ են տարել դիլիջանցիները։