Երևանից Բաթումի գնացքի տոմսեր` ինտերնետով
Այսօր կայացավ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Արմենիա» ֆիրմային գնացքի այս տարվա առաջին չվերթը: Այս տարի Երևանից Բաթումի առաջին անգամ ուղևորվեցին մոտ 70 հոգի: 2012 թվականի ամառային սեզոնի գլխավոր նորամուծությունը տոմսերի օնլայն վաճառքն է:
Այս տարի էապես կրճատվել է ֆիրմային գնացքի երթևեկության ժամանակը: 20 ժամվա փոխարեն այժմ Երեւանից բաթումի կարելի է հասնել այն կազմում է 16 ժամ 10 րոպեում։ ամ:
«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում շարժակազմի թարմացմանը՝ անցած տարի 7 վագոն անցել էին հիմնական վերանորոգում Ռուսաստանում», - հայտարարեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մարատ Խակովը:
Երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման անհրաժեշտությունն ընդգծեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վանդանյանը՝ նշելով, որ ՀԿԵ-ի կողմից տարվող աշխատանքները բերեցին Հայաստանում անվտանգ և ժամանակակից երկաթուղային համակարգի ստեղծմանը:
Նշենք, որ «Արմենիա» ֆիրմային գնացքը գործում է ամեն օր՝ հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը:
2012 թվականին անցյալ տարվա հետ համեմատած չի փոփոխվել նաև ՀԿԵ-ի գնային քաղաքականությունը. պլացկարտ տոմսի արժեքը կազմում է մոտ 10 հազ. դրամ, հասարակ կուպեի տոմսն արժե 14 հազ. դրամ, բարձր հարմարավետությամբ կուպեների տոմսը՝ 16 հազ. դրամ: Իսկ ննջավագոնի տոմսերի արժեքը 2011-ի հետ համեմատ էժանացել է 10%-ով՝ այս տարի կազմելով 24 հազ. դրամ: