A
A
Աշխատավարձ չեն ստացել (տեսանյութ)
Գյումրու թիվ 15 դպրոցի ուսուցիչներն արդեն երկու ամիս աշխատավարձ չեն ստացել: Ըստ տնօրեն Անահիտ Խաչատրյանի, պատճառը դպրոցի կուտակած պարտքն է, ինչը հիմք է հանդիսացել աշխատավարձերի վրա կալանք դնելու համար:
15 դպրոցը որպես թիվ 36 դպրոցի իրավահաջորդ, ըստ դատական վճռի, մանկավարժ Սուսաննա Մրյանին պարտավորված է վճարել երկրաշարժի ժամանակ դպրոցում ստացած վնասվածքի փոխհատուցում:
Դատական քաշքշուկը շարունակվում է. Արդյունքում դպրոցի ուսուցիչները աշխատավարձ չեն ստանում, իսկ Սուսաննա Մրյանը՝ փոխհատուցում:
Մանրամասները ԳԱԼԱ-ի տեսանյութում։