Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիայի կառավարությունը բոյկոտեց Եվրո-2012-ը

Սպորտ
4b7161f9ba5560d3f1267392d0e14b5d

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Ֆրանսիայի կառավարությունը որոշեց բոյկոտել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության այն խաղերը, որոնք անցկացվելու են Ուկրաինայում:

«Կառավարության ոչ մի ներկայացուցիչ չի այցելի Ուկրաինա՝ ֆուտբոլային խաղ դիտելու համար: Արտաքին գործերի նախարարությունն այդ մասին արդեն տեղեկացրել է ուկրաինական կառավարությանը» - հայտարարել է Ֆրանսիայի սպորտի, երիտասարդության հարցերի եւ կրթության նախարար Վալերի Ֆուրնեյրոնը:

Մինչ այդ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը ասել էր, որ ինքը շատ է սիրում ֆուտբոլ, բայց այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի քաղաքական կյանքում, լուրջ խնդիր է:

Ի դեպ, Ֆրանսիայի հավաքականը հանդես է գալու Կիեւում եւ Դոնեցկում, ուստի երկրի ղեկավար այրերը իրենց սիրել թիմի խաղերը ստիպված կլինեն դիտել միմիայն հեռուստացույցով: