Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի «ներդրածը» չի, ծնողների ներդրածն է

Հարցազրույց
37de6188b2906ce6ef02273607f5c19e

Պատգամավոր Գրիգոր Մարգարյանը  ԿԸՀ-ից պատգամավորի մանդատ ստացավ երրորդ անգամ : Նա այն բացառիկ պատգամավորներից է, որ հասցրել է լինել խորհրդարանական մի շարք խմբակցություններում: Գործարար Գրիգորի Մարգարյանը ժամանակին պատգամավոր է դարձել որպես ՕԵԿ-ական, հետո, երբ ՕԵԿ-ն ընդդիմություն դարձավ, Գրիգոր Մարգարյանը լքեց կուսակցությունը եւ տեղափոխվեց գործարար պատգամավորական խումբ :

Նախորդ խորհրդարանում նա արդեն Հանրապետական խմբակցության անդամ էր, սակայն այս ընտրություններում ՀՀԿ-ն նրան չառաջադրեց, եւ նա  մեծամասնականով առաջադրվեց ԲՀԿ-ի կողմից: Զրուցեցինք նրա հետ :

 

-       Պարոն Մարգարյան, Դուք ԱԺ տարբեր խմբակցություններում եք եղել, հիմա նոր խմբակցություն եք գնում : Ի ՞նչ սպասումներ ունեք ԲՀԿ-ի հետ աշխատանքից:

- Ես ինը տարի  է պատգամավոր եմ : Այն սպասումները, որ ունեի, իրականացել են եւ կշարունակեմ աշխատել նույն հունով : Ի ՞նչ սպասում եք դուք ակնկալում : Ես եղել եմ ՕԵԿ անդամ 2003-2006 թվականը, դրանից հետո անկուսակցական եմ մինչեւ այսօր :

- Չնայած դուք ԲՀԿ-ի կողմից եք թեկնածու առաջադրվել, ընտրարշավի ժամանակ Սերժ Սարգսյանը կոչ արեց ձայն տալ Ձեզ եւ ասվում էր, թե Դուք Սերժ Սարգսյանի մարդն եք ԲՀԿ-ում, իր ներդրածն եք:

- Ես ներդրածն եմ իմ ծնողների, ինչպես բոլոր նորմալ մարդիկ եւ եթե երկրի նախագահը, որը ղեկավարում է հանրապետական կուսակցությունը, հայտարարում է, որ պաշտպանում է իր կոալիցիոն գործընկերոջ առաջադրած պատգամավորին, ես ինձ շատ լավ եմ զգում եւ ուրախ եմ զգում դրանից: Ասենք' ոչ մի վատ բան չկա, որ մարդ իր կոալիցիոն գործընկերոջ մեծամասնական պատգամավորին պաշտպանում է : Շատ ուրախ եմ եւ շատ հպարտ եմ :

- Սակայն փաստորեն հանրապետականը չցանկացավ Ձեր թեկնածությունն առաջադրել, եւ Դուք դրա համար գնացիք ԲՀԿ :

- Ես դրա համար չեմ գնացել: Դա եղել է քաղաքական որոշում : Ես անկուսակցական եմ, ինձ առաջադրել է ԲՀԿ-ն պարզապես: Էդքանը : Ոչ մի վատ բան չեմ տեսնում : Շատ ուրախ եմ նաեւ, որ ԲՀԿ-ն էլ է ինձ պաշտպանել :

- Ասել է թե' համաձայնեցրե՞լ էիք ԲՀԿ գնալը:  

- Ես չեմ համաձայնեցրել : Պարզապես ինձ առաջարկել են: ԲՀԿ-ի կողմից առաջարկություն է եղել, որ իրենք ինձ առաջադրեն: Նորմալ եմ մոտենում դրան՝ հաշվի առնելով, որ Ծառուկյան Գագիկի հետ մենք ընկերություն ենք անում 1990 թվականից :

- Սակայն մյուս կողմից ասվում էր, գործարարները չեն լինելու ԱԺ-ում... :

- Ձեր ինֆորմացիան թերի է : Ասվել է, որ համամասնական կարգով, ցուցակների մեջ չեն լինելու : Ինչ վերաբերում է մեծամասնականին, օրենքը որ բացեք, էնտեղ սեւով սպիտակին գրած է, որ 25 տարին լրացած ՀՀ բոլոր քաղաքացիները իրավունք ունեն ընտրվել որպես պատգամավոր :

-       Պարոն Մարգարյան, փաստորեն Դուք գնացիք ՕԵԿ' ՕԵԿ-ն այն ժամանակ դարձավ ընդդիմություն, հիմա էլ ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս եկավ, դարձավ  այսպես ասած՝ կառուցողական ընդդիմություն :

-       «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հայտարարել, որ ինքը ընդդիմություն է գնում: Այլընտրանքային ֆրակցիա է լինելու:

- Իսկ Դուք անձամբ ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ-ի' կոալիցիա չմտնելու որոշումը :

- Շատ նորմալ : Կուսաացությունն ունի ղեկավարը' Գագիկ Ծառուկյանը եւ իր որոշումների կոմենտարիան ես չեմ կարծում, որ ճիշտ է տալ :

- Հնարավո ՞ր է անդամագրվեք ԲՀԿ-ին առաջիկայում:

- Չգիտեմ դեռ : Կարծում եմ' ոչ : Որովհետեւ ես մի անգամ պատիվ եմ ունեցել կուսակցություն մտնելու եւ դրանից հետո որոշումս վերջնական է, որ էլ կուսակցության անդամ չեմ լինելու:

 

Զրուցեց Մարինե Խառատյանը