«Իմ մոտ աշխատեն, ուրիշի՞ն ընտրեն»
Այս տրամաբանությամբ է առաջնորդվում Քաջարանի պղնձամոլիբդենայինի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի տղան, ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանը, ով մեծամասնականով պատգամավոր է վերընտրվել Սյունիքում: Քաջարան գյուղի համար բնապահպանների պայքարը կոմբինատի տնօրենի տղան համարում է «մի երկու կանաչի շոու » : Ներկայացնում ենք Վահե Հակոբյանի հետ մեր զրույցը :
- Եթե ձեր հայրը պղնձամոլիբդենայինի տնօրենը չլիներ, Դուք քանի՞ ձայն կհավաքեիք Սյունիքում:
- Ինչ կապ ունի գործարանը : Մենակ իմ հայրն էնտեղ գործարան չունի , իմ եղբայրն էլ գործարարն ունի, իմ հորեղբոր տղան էլ գործարան ունի : Դա ի ՞նչ նշանակություն ունի :
- Իսկ ինչի՞ համար են Ձեզ ընտրել սյունեցիները, Ձեր հատկապես ո ՞ր գործի համար :
- Կարծում եմ, եթե իմ նախորդ տարիների աշխատանքը վերցնեք եւ իմ ծրագրերը, կտեսնեք :
- Ի՞նչ եք արել Սյունիքի համար, ԱԺ-ում էլ ակտիվ չեք եղել :
- Դուք ոչ մի բանից տեղյակ չեք : Ընտրողը կասի ավելի շուտ' ինչի համար է ինձ ընտրել :
- Ձեր հայրը հայտնի է որպես պղնձամոլիբդենայինում Ռոբերտ Քոչարյանի հետ համասեփականատեր : Ձեզ համար դժվար չի՞ լինի կողմնորոշվել ներկա քաղաքական իրավիճակում :
- Բազմաթիվ անգամներ հրապարակայնորեն հնչեցվել է պղնձամոլիբդենայինի բաժնետիրական կառուցվածքը : Բաժնետերերի անունները հրապարակային են, բաց են, ամբողջ աշխարհը գիտի դրա մասին : Ես զարմանում եմ' ինչու եք փորձում տարբեր անուններ հնչեցնել : Նման բան չկա :
- Իսկ կուզենա ՞ք, որ Ռոբերտ Քոչարյանն առաջադրվի որպես նախագահի թեկնածու առաջիկա ընտրություններում :
- Դուք հոռետեսական հարցեր եք տալիս :
-Ինչո՞ւ :
- Ես խոսում եմ որպես ՀՀԿ-ական պատգամավոր, ունենք կուսակցության նախագահ, որն այսօր գործող նախագահ է եւ 2013 թվականին էլ առաջադրվելու է :
- Քաջարան գյուղի բնակչությունը շարունակում է պայքարել գյուղի գոյության համար եւ Ձեր հոր ղեկավարած կոմբինատը սպառնալիք է այդ գյուղի համար : Ի վերջո' զիջում լինելո՞ւ է այդ հարցում, թե՞ ոչ :
- Որեւէ մեկը չի ուզում քանդել գյուղը,կառավարության որոշումը տվյալ գյուղի հետ կապ չունի, այդ տարածքը բավական հեռու է : Պաշարների համաչափ արդյունահանման համար, կարծում եմ, դա անհրաժեշտ նախապայման է, որ սերունդներին հետագայում կարողանանք ինչ որ բաներ թողնել : Էնպես որ սիրողական մակարդակով մի- երկու կանաչ հավաքվել են, չգիտես էլ կյանքում Հայաստանում են ծնվել, թե որտեղ են ծնվել, փորձում են ինչ-որ շոուներ սարքել : Կարծում եմ' ժամանակը էտ ամեն ինչը տեղը կդնի :
- Գյուղացիներն էլ չե՞ն հասկանում' ինչ է կատարվում, որ շարունակում են պայքարել :
- Գյուղացիները փայլուն են հասկանում, բոլորն էլ կողմ են : Էնտեղ գյուղում կա երկու մարդ, որ իրենց անձանական, ընտանեկան խնդիրներն ապահովելու համար ջանք ու եռանդ չեն խնայում, փորձում են աքլորի նման կանչել, որը որ արդյունք չի տա : Մնացած գյուղացիները նորմալ, առողջ մտածողության տեր մարդիկ են :
- Ուզում եք ասել' գյուղացիները համաձա՞յն են գյուղը կորցնել :
- Ոչ : Իհարկե, մենք պետք է ամեն ինչ անենք, որ գյուղացիների սրտով լինի :
- Պատրաստ ենք այնպիսի փոխհատուցումներ անել, որ մի քանի անգամ ավելի է, քան օրենքով նախատեսված է : Եւ էսօր դա արվում է հանքի հետագա շահագործման նպատակներից ելնելով, որ չհարստահարենք ընդերքը, կարողանանք արդյունավետ կառավարել պաշարները:
- Իսկ Դուք ի՞նչ եք անելու ԱԺ-ում այս խնդրի հետ կապված :
- Ի՞նչ պիտի անեմ, մեր պետության շահերն եմ պաշտպանելու եւ ժողովրդի :
- Օրենսդրական ի՞նչ նախաձեռնություններ եք տանելու ԱԺ :
- Բազմաթիվ : Եթե դուք ակնկալում եք, որ ես առանձին ինչ-որ եզակի, բացառիկ օրենքի մասին խոսեմ, դա ծիծաղ կառաջացնի : Մենք ապագա մեր 5 տարվա անելիքները, մեր ծրագրերն իրականացնելու համար օրենսդրական բազան համապատասխանեցնելու ենք, որ կարողանանք ավելի նպատակային իրականացնել մեր գործառույթները:
- Կոնկրետ կարո՞ղ եք ասել, որ ընտրողն իմանա :
- Մինիմում 2-3 օր ա պետք լինելու, որ ես իմ տեսակետը ներկայացնեմ' ապագա տարիների ընթացքում ինչպիսի անելիքներ կան:
- Ճի՞շտ է, որ Սյունիքի մարզպետին հնարավոր է տեղափոխեն եւ այլ մարզպետ նշանակվի մարզում :
- Կյանքը դինամիկ պրոցես է : Ես չեմ կարծում, որ ինչ որ մի բան ստատիկ, կանգնած վիճակում է : Կյանքում ցակնացած պահի, ցանկացած պրոսեց կարող է տեղի ունենալ :
- Ասել է թե' այնքան էլ դեմ չե՞ք, որ Սուրեն Խաչատրյանը տեղափոխվի Սյունիքից:
- Չեմ հասկանում ձեր հարցը : Ինչի՞ պիտի դեմ կամ կողմ լինեմ : Եթե պիտի պաշտոնի բարձրացում լինի, կողմ եմ : Եթե ինքն իրեն պիտի ավելի լավ զգա, կողմ եմ :
Զրուցեց Մարինե Խառատյանը