Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյանը ինչ էլ որոշի, ինքը կողմ է

Հարցազրույց
38585426ad810c822c801b78147c7734

ԲՀԿ-ականները դեռեւս հստակություն չեն մտցնում հարցում` մտնո՞ւմ են կոալիցիա, թե՞ ոչ: Մեր ունեցած տեղեկություններով` ԲՀԿ-ում երեկ նկարներ էին ուզում թեկնածուներից` ԿԸՀ ուղարկելու համար: ԲՀԿ գործարար պատգամավոր, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արագած Ախոյանը իրեն վստահված ընտրատարածքում 10 հազարից ավելի ձայն է ապահովել ԲՀԿ-ի համար եւ հույս ունի գնալ խորհրդարան: Գործարար պատգամավորը որպես խորհրդարանում իր ակտիվության ցուցանիշ հայտարարում է, թե 4 անգամ մոտեցել է ԱԺ ամբիոնին, 2 անգամ հանդես է եկել խորհրդարանական ժամին: Ներկայացնում ենք նրա հետ մեր զրույցը:

-Պարոն Ախոյան, Դուք ո՟ր սցենարի կողմնակից եք, որ ԲՀԿ-ն մտնի կոալիցիա,թե՟ ոչ :

-Ես ոչ մի տեղեկություն չունեմ : Գիտեմ, որ ամփոփվել են ընտրությունների արդյունքները : Եւ ինչպես մեր առաջնորդը խոստացելէ, ամեն մեկին ինքը կգնահատի ըստ իր կատարած աշխատանքի: Թե քաղխորհուրդը ինչ որոշում կկայացնի, մենք դեռ նման հարցերի չենք կարող պատասխանել : Իմ կարծիքը առայժմ գերադասում եմ մնա իմ մեջ : Ճիշտ է, ունենք առաջնորդ,որը մեզ հետ նման հարցր քննարկում է, բայց որոշել ենք առայժմ դրա մասին չխոսել :

-Հնարավո՟ր է ձեզ արգելվել է խոսել :

-Ոչ, ոչ մեկը մեզ ոչինչ չի արգելել : Մենք ամեն մեկս անհատականություն ենք, ունենք
մեր կարծիքը : Ի՟նչ է նշանակում` արգելել :

-Հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե ԲՀԿ այն պատասխանատուները, ովքեր տեղերում 10 հազարից քիչ ձայն են բերել ԲՀԿ-ին, մանդատ չեն ստանալու : Դուք 10 հազարի նիշը հաղթահարե՟լ եք :

-11300 ձայն մոտավորապես: Չգիտեմ ում ինչ է ասել, ես կոնկրետ անցել եմ եւ թողել եմ գնահատականը պարոն Ծառուկյանին` ոնց կգնահատի, էնպես է կլինի :

-Այսինքն` կարծում եք` Ձեզ մանդատ կհասնի՞:

-Դեռ առայժմս տեղյակ չեմ : Հայտնի կլինի վաղը կամ մյուս օրը :

- Փաստորեն ԲՀԿ-ում մարդկանց աշխատանքի եւ գնահատաման ցուցանիշը ԲՀԿ-ի համար ձայներ բերե՟լն է :

-Այսօրվա դրությամբ` ինձ թվում է` մենակ ձայները չեն : Էնտեղ հաշվի կառնեն նաեւ ինտելեկտը, ըստ կարողությունները, եւ այլն, եւ այլն : Մենակ մի ձեւով չի որոշվելու, մի քանի պարամետրեր պետք է հաշվի առնեն: Այդ արդեն գիտեն մեր կուսակցության ղեկավարները: Ցանկացած որոշմանը ես կողմ եմ` կգնամ-չեմ գնա խորհրդարան, եւ այլն:

- Ասել է թե` եթե անգամ Գագիկ Ծառուկյանը չցականկանա Ձեզ տեսնել խորհրդարանում, Դուք դրան կո՟ղմ կլինեք:

- Այո, միանշանակ: Եթե կզգան, որ պետք է` կգնամ, եթե պետք չի, չեմ գնա:

- Պարոն Ախոյան, տեղեկություն կա, որ ԲՀԿ-ականների շարքերում դժգոհություն կա ինքնաբացարկի դիմումների հետ կապված, քանի որ ԲՀԿ-ականները բավական լուրջ ծախսեր են արել ընտրությունների համար, իսկ հիմա պարզվում է, որ մանդատ չեն ստանալու:

- Ես տեղյակ չեմ: Նույն այդ նիստում բոլորի դեմքին տեսել եմ ժպիտ, վստահություն, ինքնավստահություն եւ այլն: Ես մեկը չեմ դժգոհում եւ ասեն, չեմ էլ նկատել, որ ինչ-որ մեկը դժգոհի:

- Փաստորեն Դուք էլ եք, չէ՟ , բավական ծախսեր արել ընտրությունների համար:

- Ծախսերի մասին մենք չենք հրապարակում կամ ի՞նչ գիտեք` ես եմ արել, թե ով ա արել: Արել է կուսակցությունը:

- Նախորդ խորհրդարանում Դուք ակտիվ պատգամավոր գոնե չեք եղել, ամբիոնից ելույթներ չեք ունեցել, օրենսդրական նախաձեռնություններով հանդես չեք եկել: Հիմա ի՟նչ նպատակով եք ուզում գնալ խորհրդարան:

- Իսկ ով ասեց, որ ամբիոնին չեմ մոտեցել: 4 անգամ մոտեցել եմ հայտարարությունների կարգով, 2 անգամ հանդես եմ եկել խորհրդարանական ժամով եւ աշխատատել եմ հանձնաժողովներում, մեկ անգամ եղել եմ Եվրոպառլամենտում, ոչ մի բացակա չունեմ եւ ես համարում եմ, որ բավականին ակտիվ եմ եղել: Հետո ես աշխատանքների կեսից եմ միացել:

Զրուցեց Մարինե Խառատյանը