Վարուժան Հակոբյանը հաղթեց
Հայազգի գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնության 7-րդ տուրում սեւերով հաղթեց Ռոբերտ Հեսին:
Նա այժմ 3,5 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են փորձառու Հիկարու Նակամուրան եւ Գատա Կամսկին, որոնք իրենց ակտիվում ունեն 5-ական միավոր:
Այսօր կայանալիք 8-րդ տուրում Վարուժան Հակոբյանը սպիտակներով կմրցի Ալեխանդրո Ռամիրեսի հետ, որը 2,5 միավորով գտնվում է վերջին, 12-րդ տեղում:
ԱՄՆ-ի կանանց առաջնությանը մասնակցող մեր հայրենակից Տաթեւ Աբրահամյանը վեց տուրից հետո վաստակել է 3,5 միավոր եւ բաժանում է 3-5-րդ տեղերը: Հերթական պարտիայում նա հաղթեց Սաբինա Ֆոյսորին:
Աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորում են Աննա Զատոնսկիխը եւ Իրինա Կրուշը: Այսօր Տաթեւ Աբրահամյանը կհանդիպի իրեն համաքայլ ընթացող Ռուսուդան Գոլետիանիի հետ: