Գելֆանդ – Անանդ՝ 2։2
Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում այսօր կայացավ 4-րդ պարտիան։
Սպիտակներով հանդես եկող Բորիս Գելֆանդը (Իսրայել) 2-րդ պարտիայի նման սլավոնական սկզնախաղ ընտրեց։ 10-րդ քայլին նա նորամուծություն կատարեց, սակայն ինչպես ցույց տվեց պարտիայի ընթացքը, աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան) այն անակնկալի չբերեց։
Հնդիկ գրոսմայստերը ծանր խաղաքարերի փոխանակման օգնությամբ պարզեցրեց դրությունը։ 34-րդ քայլից հետո Բորիս Գելֆանդը նկատեց, որ հաղթելու ոչ մի շանս չունի եւ խաղաղ դաշն կնքեց։
Այդպիսով, անցկացրած չորս պարտիաներից հետո կողմերից ոչ մեկին չի հաջողվում ճաշակել հաղթանակի բերկրանքը եւ հաշիվը շարունակում է հավասար մնալ՝ 2։2։
Վաղը հանգստյան օր է, իսկ մայիսի 17-ին կալանալիք 5-րդ պարտիայում սպիտակներով կխաղա աշխարհի գործող չեմպիոնը։