Արամ Սարգսյանը` նոր ընդդիմության լիդե՟ր
ՀԱԿ շարքերը լքած Կոնգրեսի Գյումրու տարածքային կազմակերպության նախկին ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Աշոտ Զաքարյանը չի բացառում, որ ՀԱԿ-ից էլի դուրս եկողներ լինեն, եւ այդ հիմքով Հայաստանում նոր ընդդիմության ձեւավորվի: Այդ ընդդիմության ղեկավար նա տեսնում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին: Ներկայացնում ենք Աշոտ Զաքարյանի հետ մեր զրույցը :
- Պարոն Զաքարյան, եթե իրոք կարծում էիք, որ ՀԱԿ-ը սխալ մարտավարություն է որդեգրել, ինչո՟ւ մինչ այժմ չէիք բարձրաձայնում այդ մասին ու չէիք պայքարում, որ սխալն ուղղվի ներսում:
- Գոնե ԲՀԿ-ի հետ համագործակցության առումով «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կարծիք է հայտնել : Եւ դա ոչ միայն իր կարծիքն է եղել, դա եղել է այն մարդկանց, այն խմբի կարծիքը, ում պարոն Սարգասյանը լիազորված է եղել ներկայացնել: Ինչպես գիտեք` դրա արդյուքնում հայտարարվեց, որ Կոնգրեսում կոնսենսուս չկա եւ ԲՀԿ-ի հետ կապված համագործության հարցը կամ ինչպես առաջին նախագահը բնութագրեց` քաղաքագիտական վերլուծությունը, ընդամենը իր մոտեցումն է, Կոնգրեսի մոտեցումը չէ : Բայց, ըստ էության, Կոնգրեսը շարունակեց առաջնորդվել այդ տրամաբանությամբ: Չեմ կարծում, որ որեւէ միջամտություն կարող էր էական փոփոխություն մտցնել այդ մարտավարության մեջ :
- Կարծում եք` Կոնգրեսում դեմոկրատիա չկա՟, որ հնարավոր լիներ ինչ- որ բան փոխել :
- Խնդիրը դեմոկրատիա լինել-չլինելու մեջ չէ : Կոնգրեսը կուսակցություններից եւ քաղաքական ուժերից ստեղծված կառույց է եւ ըստ էության բոլոր որոշումներն ընդունվել են կոնսենսուսով : Վերջին մեկ տարվա ընթացքում այլեւս կոնսենսուս չկար ՀԱԿ-ում :
- Իսկ ի՟նչն էր պատճառը, որ կոնսենսուս չկար ՀԱԿ-ում :
- Դե, պատճառը մոտեցումների տարբերությունն էր հատկապես ներքաղաքական գործընթացների հետ կապված: ԲՀԿ-ի հետ համագործակցության խնդիրը եւ այլն, հայտարարության մեջ բոլոր արգումենտները նշել եմ: ... Արամ Սարգսյանը քաղխորհդի նիստում էլ է ասել, որքան տեղյակ եմ, Առաջին նախագահի հետ առանձին զրույցում էլ ասել է, որ ինքը, այդ թվում` նաեւ ես ու էլի շատ շատերը չեն կիսում ԲՀԿ-ի հետ համագործակցության ձեւը, առհասարակ հավանական համագործակցությունը չեն ընդունում;
- Այսօր նաեւ ՀԱԿ անդամ Լիբերալ կուսակցության ղեկավարն է հայտարարել, որ հնարավոր է քննարկեն կոնգրեսի հետ հետագա համագործակցության նպատակահարմարությունը : Հնարավո՟ր է նոր ընդդիմություն ձեւավորվի Հայաստանում:
- Անկեղծ ասած, որեւէ բան չեմ բացառում : Ամեն ինչ հնարավոր է: Սպասենք որոշ ժամանակ: Բոլոր այն անհատները, քաղաքական ուժերը, ովքեր համապատասխան հայտարարություններով հանդես կգան, հետո կտեսնենք` ում ճանապարհներն ուր են տանում: Միգուցե առանձին ուժեր, անհատներ, կուսակցություններ, ովքեր ընդհանուր տեսակետներ եւ ընդհանուր մոտեցումներ ունենան, չի բացառվում, որ ինչ- որ նոր ֆորմատ ձեւավորեն : Բայց էս պահին կարծում եմ, դեռեւս շուտ է էտ մասին խոսելը : Դա ժամանակի խնդիր է : Ժամանակը ցույց կտա :
- Իսկ Դուք նման անհրաժեշտություն տեսնո՟ւմ եք եւ ո՟ւմ եք տեսնում որպես լիդեր այդ ընդդիմության:
- Կարծում եմ դեռեւս շուտ է այդ մասին խոսելը, չնայած առջեւում լուրջ քաղաքական գործընթացներ կան : Սպասենք, թող կուսակցությունները համապատասխան որոշում կայացնեն, հետո նոր այդ հարցին կանդրադառնանք: Հաշվի առնելով ընդհանուր տրամադրությունները` ենթադրում եմ, որ էլի կգտնվեն ուժեր, ովքեր համապատասխան որոշում կկայացնեն:
-Այդ ուժերին համախմբող լիդերը, Ձեր կարծիքով, կարո՟ղ է լինել Արամ Սարգսյանը :
- Իմ կարծիքով` դա Արամ Սարգսյանն է :
- Իսկ կա՟ն էլի ուժեր, որ կիսում են այդ կարծիքը :
-Ես որեւէ մեկի հետ չեմ խոսել : Դա իմ մասնավոր կարծիքն է : Ժամանակը ցույց կտա :
- Ինչպե՟ս եք գնահատում ՀԱԿ ներկայացուցիչների արձագանքը պատգամավորական մանդատից հրաժարվելու Արամ Սարգսյանի քայլին, նաեւ`Ձեր քայլին :
- Դե գիտեք, շատ բնական արձագանք է : Ինչ- որ տեղ փորձելու են հակափաստարկներ բերել, ինչը նաեւ շատ բնական եմ համարում : Որեւէ զարմանալի բան չկա :
Զրուցեց Մարինե Խառատյանը