Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երրորդ անընդմեջ ոչ-ոքին

Սպորտ
abac0c2a7390eb493098d2a83e380e72

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում տեղի ունեցող տղամարդկանց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել) մրցամարտում այսօր կայացավ 3-րդ պարտիան։

Սպիտակներով հանդես եկող աշխարհի չեմպիոնը չնայած անցումային զինվոր ստացավ, սակայն չկարողացավ պաշտպանել այն։ Արդյունքում, 37-րդ քայլին կողմերը խաղաղ դաշինք կնքեցին։

Երեք հանդիպումից հետո հաշիվը հավասար է՝ 1,5։1,5։ Չորրորդ պարտիան տեղի կունենա վաղը, մայիսի 15-ին, նույն պատկերասրահում։ Սպիտակներով կխաղա աշխարհի թագի հավակնորդ Բորիս Գելֆանդը։