Հինգ մեդալ Դաղստանից
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը այս տարվա Եվրոպայի առաջնությանը լավ պատրաստվելու համար մասնակցել է Խասավյուրտ քաղաքում անցկացվող «Բարեկամություն-խաղաղություն Կովկասին» անվանումը կրող միջազգային մրցաշարին:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը, մեր ըմբիշները Դաղստանից վերադարձել են 5 մեդալով:
60 կգ քաշային, երեւանցի Վոլոդյա Ֆրանգուլյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, գրավել է առաջին տեղը: Ոսկե մեդալից բացի մեր մարզիկը պարգեւատրվել է նաեւ հատուկ թրով:
63 կգ քաշային Գոռ Գրիգորյանը, Վիկտոր Կազիշվիլին (96 կգ, երկուսն էլ Երեւան), արմավիրցի Արտակ Հովհաննիսյանը (55 կգ) եւ ախուրյանցի Դավիթ Ափոյանը (74 կգ) հասան մինչեւ կիեսաեզրափակիչ եւ արժանացան բրոնզե մեդալների:
Նշենք, որ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը մեկնարկելու է հունիսի 16-ին, Խորվաթիայում: