A
A
Առաջինը ռինգ կմտնի Արմինե Սինաբյանը
Կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ կմտնի 60 կգ քաշային Արմինե Սինաբյանը:
Այսօր մեր ուժեղագույն կին բռնցքամարտիկը 1/32 եզրափակիչում կհանդիպի իսպանուհի Ջենիֆեր Միրանդա Մակեդայի հետ:
75 կգ քաշային Աշխեն Սիմոնյանը պայքարը կսկսի մայիսի 14-ին: 1/16 եզրափակիչ փուլի մարտում նա ուժերը կչափի ռումինուհի Լումինիցա Տուրկինի հետ:
Հիշեցնենք, որ այս տարվա կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը միաժամանակ օլիմպիական վարկանիշային մրցաշար է: Լոնդոնյան խաղերի ուղեգիր կնվաճեն մրցանակային երեք տեղերը զբաղեցնող բռնցքամարտիկները: