Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-ի արտոնագիր ստացան 7 թիմեր

Սպորտ
c8c70ff17d4d5e65302319e2d73b5886

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Արտոնագրման կոմիտեի 1-ին ատյանի մարմինը «Փյունիկ», «Գանձասար», «Բանանց», «Միկա», «Ուլիս», «Էրեբունի-Դիլիջան» եւ «Շիրակ» ակումբներին ՈՒԵՖԱ-ի արտոնագիր է շնորհել։ Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Դա նշանակում է, որ վերոնշյալ ակումբների առաջին թիմերը կարող են մասնակցել ՈՒԵՖԱ-ի 2012/2013 թթ ակումբային մրցաշարերին։ Հայաստանի առաջնության բարձագույն խմբի ակումբներից ՈՒԵՖԱ-ի արտոնագիր չի շնորհվել միայն Երեւանի «Արարատին»։

Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի 2012/2013 թթ ակումբային մրցաշարերին Հայաստանից մասնակցելու են միայն 4 թիմեր՝ Երեւանի «Ուլիսը» չեմպիոնների լիգայում, Երեւանի «Փյունիկը», կապանի «Գանձասարը» եւ Գյումրիի «Շիրակը»՝ Եվրոպայի լիգայում։