Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանին պարտություններ գրանցեցին

Սպորտ
2455060c33fd8bde86ddeb8e16565c2f

Հայաստանի ռեգբիի հավաքականը Եվրոպայի ազգերի գավաթի խաղարկության 2B խմբից տեղափոխվել է 2C խումբ:

Ինչպես տեղեկացնում է ռեգբիի եվրոպական միության պաշտոնական կայքը, մեր ընտրանին խախտել է խաղարկության մրցակարգը, ուստի նրան բոլոր 8 խաղերում 0:25 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցվել:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 2010-11 թթ մրցաշրջանում հաղթել էր Անդորային (15:12) ու Սլովենիային՝ (20:0), պարտվել Շվեյցարիային (27:30) ու Սերբիային (18:20), եւ զբաղեցրել աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Սակայն 2011-12 թթ մրցաշրջանում մեր հավաքականը չի ներկայացել խաղերին, որի համար էլ նրան տեխնիկական պարտություններ են գրանցել:

2B խմբի հաղթող է ճանաչվել Շվեյցարիան, որը մյուս խաղարկությունում հանդես կգա 2A խմբում, իսկ ահա նույն խմբում 2-րդ տեղը գրաված Անդորան անցումային խաղեր կանցկացնի 2A-ի նախավերջին թիմի՝ Խորվաթիայի ընտրանու հետ: