Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դանիայի դեսպանը կաջակցի՞ Հայաստանին

Սպորտ
c538e9b570c3c7f40b1e8b82da800d2f

Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում Դանիայի լիազոր դեսպան Միկաել Բորգ-Հանսենը հայտարարել է, որ ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ժամանակ երկրպագելու է ... Ուկրաինայի ընտրանուն:

«Դանիայի հավաքականը չնայած մասնակցելու է Եվրո-2012-ի եզրափակիչ փուլին, սակայն ես գաղտնի երկրպագում եմ ուկրաինացիներին» - Կիեւում տեղի ունեցած ռոբոտների փառատոնի ժամանակ հայտարարել է դանիացի դեսպանը:

Հիշեցնենք, որ 2014 թ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Դանիայի ազգային թիմը Հայաստանի հավաքականի մրցակիցներից մեկն է: Հաշվի առնելով Միկաել Բորգ-Հանսենի իր երկրի ֆուտբոլի ընտրանու նկատմամբ ունեցած վերաբերմունքը, կարելի է հույս տածել, որ Հայաստան - Դանիա հակամարտությունների ժամանակ նա կաջակցի արդեն մեր ազգային թիմին: