A
A
«Միկան» առաջին միավորները կորցրեց
Երեւանի «Միկան» առաջին միավորները կորցրեց Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում:
Այսօր կայացած 6-րդ տուրի խաղում մրցաշարի միանձնյա առաջատարը հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 0:0 խաղաց «Փյունիկի» հետ: «Միկան» վաստակեց 13 միավոր եւ շարունակում է գլխավորել աղյուսակը:
Այսօր տեղի ունեցած երկորդ խաղում Երեւանի «Բանանցը» իր հարկի տակ պարտության մատնեց «Արարատին»՝ 2:0: Այդ հաղթանակից հետո «Բանանցը» վաստակեց 7 միավոր բարձրացավ 4-րդ հորիզոնական՝ շրջանցելով «Շիրակին»: