Հովհաննես Դավթյանը՝ Եվրոպայի մեդալակիր
Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցասպարեզ են մտել մեր չորս պատվիրակներ:
60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը հաղթելով առաջին չորս մրցակիցներին, մտավ եզրափակիչ և նվազագույնը արծաթե մեդալ ապահովեց:
66 կգ քաշային կարգում մեր Արմեն Նազարյանը արդեն 1/16 եզրափակիչում պարտվեց վրացի Լաշա Շավդաթուաշվիլուն եւ ավարտեց ելույթները:
Անհաջող հանդես եկան նաեւ մեր երկու ձյուդոյիստուհիները: 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը 1/8 եզրափակիչ մարտում պարտվեց ֆրանսուհի Լետիտյա Պայետին եւ դուրս մնաց պայքարից: 57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ժաննա Ստանկեւիչը արդեն առաջին փուլում զիջեց իսպանուհի Կոնսեպսիոն Բելորինին եւ նույնպես ավարտեց ելույթը:
Հայաստանից առաջնությանը կմասնակցեն նաեւ 81 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանը եւ 100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը: Առաջինը մրցաշարը կսկսի ուկրաինացի Արտյոմ Վասիլենկոյի հետ մարտով, իսկ Հակոբ Առաքելյանի մրցակիցը կլինի վրացի Իրակլի Ցիկերիձեն: