A
A
Արսեն Խաչատրյանը՝ ՌԴ չեմպիոն
Ռուսաստանի կեկուսինկայ կարատեի առաջնությունում գերազանց հանդես եկավ հայազգի մարզիկ Արսեն Խաչատրյանը:
Գերծանր քաշային կարգում (80 կգ եւ ավելի) Կեմերովոյի մարզը ներկայացնող մեր հայրենակիցը հաղթեց իր բոլոր մրցակիցներին եւ ոսկե մեդալ նվաճեց: Նշենք, որ նա երրորդ անգամ անընդմեջ դարձավ ՌԴ չեմպիոն:
Այդպիսով, Արսեն Խաչատրյանը Ռուսաստանի կեկուսինկայ կարատեի հավաքականի կազմում կմասնակցի Եվրոպայի այս տարվա առաջնությանը, որը, ի դեպ, կայանալու է Հայաստանում: