Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկնաքար է մոտենում երկրին

Հասարակություն
47c5c7a4a2510b4fe9cf5739af4aeba3

Հսկայական երկնաքար է մոտենում երկիր մոլորակին,- հայտնել է NASA-ն, որն այդ երկնաքարին արդեն անուն է տվել՝ 2012 DA14։

Ըստ ամերիկյան տիեզերական ընկերության՝ մեծ արագությամբ երկրին մոտեցող երկնաքարն արդեն կապույտ մոլորակին կհասնի 2013-ի փետրվարի 15-ին։

Հնարավոր է, որ երկնաքարն այնքան մոտենա երկրին, որ կարող է բախվել Երկիր մոլորակի ուղեծրում գտնվող տիեզերական կայաններին։

NASA-ի աշխատակիցները հաշվարկել են, որ տիեզերական օբյեկտը երկրին կմոտենա մինչև 29 հազար կմ բարձրություն՝ դա ավելի մոտ է քան ուղեծրում թռչող տիեզերակայանները։

Իսկ ահա ամերիկացի տիեզերագնաց Ֆիլ Պլենը հավաստիացնում է, որ 2012 DA14-ը կբախվի երկրին և այդ բախումը հավասարազոր կլինի միջուկային ռումբի պայթյունի։