ՏԸՀ նախագահները տեղ չէին հասել
Սյունիքի մարզի Արծվանիկ և Վարդավանք գյուղերը շարունակելու են ղեկավարել Հայաստանի հանրապետական կուսակցության անդամներ Անուշավան Հարությունյանը և Գարեգին Կոստանդյանը:Գյուղացիների կանխատեսումները արդարացան : Գործող գյուղապետերը կրկին ամրապնդեցին իրենց դիրքերը,իսկ անկուսակցական կանայք կրկին դուրս մնացին:Արծվանիկում Անուշավան Հարությունյանի օգտին ընտրության մասնակցած 240 գյուղացիներից 213 քվեարկել է գործող գյուղապետի օգտին,իսկ գրադարանավարուհի Անուշ Ստեփանյանը ընդամենը 15 ձայն է ստացել:Վարդավանքում նույնպես ակնհայտ տարբերություն չի նկատվել:Ընտրությանը մասնակցած 50 անձանցից 38-ը նախապատվությունը տվել էր Գարեգին Կոստանդյանի թեկնածությանը ,իսկ թոշակի անցած նախկին մանկավարժը 11 քվեի է արժանացել:Դժվար չէ ենթադրել ,որ դրանք էլ երևի ընտանիքի անդամները լինեն:
Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանի խոսքերով մինչ այժմ որևէ բողոք չեն ստացել ընտրություններն էլ անցել են առանց միջադեպերի:
Միայն "Ժառանգություն" կուսակցության ներկայացուցիչները, որոնք նշանակվել էին Վարդավանքում եւ Կուրիսում որպես տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահներ, ճանապարհների դժվարանցանելության պատճառով չկարողացան ժամանել մարզ:Փետրվարի 10-ին վերջիններս ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, որից հետո, գործող Ընտրական օրենսգրքով` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը նրանց փոխարեն նոր նախագահներ է նշանակել: