Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատ ոճայինները կչափեն ուժերը

Սպորտ
38f18bb4faebe4f29818ad7a46156f01

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նույնպես մեկնել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, որտեղ մեր մարզիկները կմասնակցեն միջազգային մրցաշարի:

Հիշեցնենք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը արդեն Բուլղարիայում է եւ պատրստավում է Սոֆիայում անցկացվող միջազգային մրցաշարին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնել է, որ կազմն արդեն ձեւավորել է: Սոֆիայում մրցագորգ դուրս կգան Միհրան Ջաբուրյանը, Գեղամ Բաբախանյանը (երկուսն էլ 55 կգ քաշային կարգ), Նարեկ Սանոյանը (60 կգ), Ժիրայր Հովհաննիսյանը, Դավիթ Խաչատրյանը, Արթուր Առաքելյանը (66 կգ), Սուրեն Մարկոսյանը, Դավիթ Սաֆարյանը (74 կգ), Գեւորգ Աֆշորյանը (84 կգ), Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (96 կգ) եւ գերծանր քաշային Ռուսլան Բասիեւը: Իսկ ահա թիմի անդամներ Էդգար Ենոքյանը եւ Մուսա Մուրթազալիեւը մրցաշարին չեն մասնակցի վնասվածքի պատճառով:

Բուլղարիայից վերադառնալուց հետո, մեր ըմբիշները կմարզվեն իրենց ակումբներում, իսկ փետրվարի 20-ին կհավաքվեն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ կանցկացնեն իրենց վերջին ուսհավաքը՝ Եվրոպայի առաջնություն մեկնելուց առաջ: