A
A
Օլիմպիական չեմպիոնը դիմել է դատարան
Բուլղարացի ծանրորդ, օլիմպիական չեմպիոն Միլեն Դոբրեւը դիմել է դատարան եւ պահանջել հարազատ որդուն հանձնել իր խնամակալությանը:
Երեխայի ծնունդից մեկ տարի անց նրանք բաժանվել են եւ մայրը որդուն իր հետ տարել է Բուրգաս:
Միլեն Դոբրեւը կարծում է, որ երեխան պետք է հանձնվի իր խնամակալությանը, քանի որ մայրը լիարժեք չի զբաղվում որդու դաստիարակությամբ: Ըստ Դոբրինի, իր նախկին կինը գիշերները հիմնականում անցկացնում է զվարճանքի հաստատություններում` որդուն թողնելով իր ծնողների խնամքին:
Անվանի ծանրորդին մտահոգում է միայն այն փաստը, որ իր ամուսնությունը չի գրանցվել ՔԱԳՎ-ում (քաղաքացիական ակտերի գրանցման վարչություն - խմբ. Կամ ԶԱԳՍ):