Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերնիսաժ կբացվի

Մարզեր
e998448143a09720e1f6eb50e3a0c72c

Ալավերդին այսուհետ վերնիսաժ կունենա, որտեղ կցուցադրվեն տարբեր նկարիչների կտավները:

Քաղաքում վերնիսաժ ունենալու գաղափարը գեղարվեստի դպրոցի տնօրեն, գեղանկարիչ Վարուժան Վարդումյանինն է: Ասում է, որ նկարիչ մի քանի ընկերներով դեռեւս 3 տարի առաջ են ցանկացել կյանքի կոչել այս գաղափարը, նկարների ցուցադրություն են կազմակերպել Քարե կամրջին հարակից տարածքում: Ժամանակի ընթացքում, սակայն, որոշ դժվարություններ են առաջացել: Այսօրվա խնդիրն էլ նկարները մի վայրից մյուսը տեղափոխելն է:

Վարուժան Վարդումյանն ասում է, որ անընդհատ տեղափոխելուց դրանք կարճ ժամանակ անց կփչանան. սենյակ է հարկավոր, որտեղ կկարողանան պահել կտավները: Նկարիչները որոշել են շաբաթվա մեջ գոնե 2 անգամ ցուցադրություն կազմակերպել: Այս մասին հայտնում է Ալավերդիի «Անկյուն+3» հեռուստաընկերությունը։