Ստոյանովը դոպի՞նգ է օգտագործել
Բուլղարիայի հավաքականի պաշտպան Կոստադին Ստոյանովը, հնարավոր է, երկար ժամանակով որակազրկվի եւ չկարողանա մասնակցել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումներին:
Այս տարվա հոկտեմբերի 28-ին կայացած ԲԿՄԱ - «Լեւսկի» խաղից հետո կազմակերպած դոպինգ- ստուգմանը Կոստադին Ստոյանովի արյան երկու ստուգումներն էլ դրական արդյունք են ցույց տվել, ուստի նրան սպառնում է 6 ամսից մինչեւ 2 տարվա որակազրկում:
Ինչպես տեղեկացնում է բանակային ակումբի պաշտոնական կայքէջը, ֆուտբոլիստը օգտագործել է «Մեթալգեկսանամին» արգելված դեղամիջոցը:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Բուլղարիայի հավաքականները ընդգրկված են ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական նույն խմբում: Երկու երկրների առաջին հանդիպումը տեղի է ունենալու 2012 թվականի սեպտեմբերի 11-ին, իսկ պատասխան խաղը` 2013-ի հոկտեմբերի 11-ին: