A
A
Այսօր Հայաստանը կմրցի Թուրքիայի հետ
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրում այսօր կհանդիպի Թուրքիայի թիմի հետ:
Այդ խաղում ֆավորիտ են համարվում մեր շախմատիստուհիները, չնայած նրանք անչափ վատ են հանդես եկել վերջին երեք տուրերում` զիջելով համապատասխանաբար Վրաստանին (1,5:2,5), Չինաստանին (0:4) եւ Հնդկաստանին (0,5:3,5): Սակայն Հայաստանի հավաքականը անհատական վարկանիշներով բավական գերազանցում է իր այսօրվա մրցակցին:
Չորս տուրից հետո, մեր ընտրանին 2 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը: Թուրքիայի հավաքականը ունի 4 միավոր եւ 6-րդ հորիզոնականում է: Աղյուսակը վստահ գլխավորում է Չինաստանի թիմը, որը հաղթել է իր բոլոր մրցակիցներին եւ 100 տոկոսանոց արդյունք ունի: