Հայաստանը մնաց նույն տեղում
Ֆուտբոլի միջազգային միությունը այսօր հրապարակեց ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի ազգային ընտրանին պահպանեց իր տեղը եւ տարին ավարտեց 46-րդ հորիզոնականում: Սա մեր թիմի ամենալավ տարեւերջյան ցուցանիշն է:
Աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը: Երկրորդ տեղում աշխարհի փոխճեմպիոն Հոլանդիան է, իսկ երրորդում Գերմանիայի ընտրանին է:
Աշխարհի 2014 թ առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցներից երեքը` Իտալիան, Դանիան եւ Չեխիան, ավելի բարձր տեղեր են զբաղեցնում, քան մեր թիմը, իսկ ահա Բուլղարիան եւ Մալթան բավական ետ են մնում:
1. Իսպանիա - 1564 (միավոր)
2. Հոլանդիա - 1365
3. Գերմանիա - 1345
4. Ուրուգվայ - 1309
5. Անգլիա - 1173
6. Բրազիլիա - 1143
7. Պորտուգալիա - 1100
8. Խորվաթիա - 1091
9. Իտալիա - 1082
10. Արգենտինա - 1067
11. Դանիա - 1035
12. Ռուսաստան - 971
33. Չեխիա - 749
46. ՀԱՅԱՍՏԱՆ - 612
55. Ուկրաինա - 568
57. Էստոնիա - 555
64. Բելառուս - 501
68. Լատվիա - 466
73. Վրաստան - 451
84. Բուլղարիա - 410
92. Լիտվա - 382
112. Ադրբեջան - 300
136. Մոլդովա - 229
138. Ղազախստան - 220
155. Մալթա - 140