Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդները կբոյկոտեն օլիմպիական խաղե՞րը

Սպորտ
f9eea44d9571651220598e8713ba1e9a

Լոնդոնում ավտոբուսների վարորդերը միացել են «Յունայտթ» արհմիութենական կազմակերպությանը եւ սպառնացել բոյկոտել 2012թ. օլիմպիական խաղերը, եթե կառավարությունը իրենց 500 ֆունտ սթեռլինգ լրացուցիչ աշխատավարձ չվճարի այդ օրերին:

Նրանք իրենց որոշումը պատճառաբանել են հետեւյալ կերպ՝ օլիմպիական խաղերի ժամանակ ավելանալու է ուղեւորների թիվը, իսկ դա նշանակում է, որ իրենք ավելի շատ ժամանակ են ծախսելու տոմսերն իրացնելու համար։ Լոնդոնի այն կանգառներում, որտեղ չկան տոմսեր ձեռք բերելու ավտոմատներ, դրանց վաճառքով զբաղվում են հենց վարորդները:

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը այդ որոշումը բնութագրել է որպես «ահաբեկում», իսկ ավտոբուսի վարորդներին անվանել «թալանչիներ», քանի որ նրանց պահանջները կատարելու համար հարկ կլինի լրացուցիչ 14 մլն ֆունտ սթեռլինգ հայթաթել:

Նա «Յունայտթի» առաջնորդներին կոչ է արել հրաժարվել պահանջներից, սակայն արհմիութենական ակտիվիստներն իրենց հերթին հայտարարել են, որ ավտոբուսի վարորդների իրավունքները ոտնահարված են համարում, քանի որ քաղաքապետարանը օլիմպիական խաղերի ժամանակ լրացուցիչ աշխատավարձեր է սահմանել երկաթուղայինների եւ մետրոյի վագոնավարների համար` համապատասխանաբար 500 եւ 1200 ֆունտ սթերլինգ: