Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորեն Գեւորը կրկին ծեծեց մրցավարին

Սպորտ
b6f4157cbf0b13c1a2f855c9af40d558

Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Խորեն Գեւորը հերթական անգամ սկանդալ է հրահրել մրցամարտից հետո:

Սիրիացի բռնցքամարտիկ Բեյկեր Բարակատի հետ մարտի առաջին 5 ռաունդներն անցել են մեր հայրենակցի առավելությամբ: Համարելով, որ միավորներով արդեն հաղթում է, վերջին ռաունդում նա հիմնականում պաշտպանվել է: Արդյունքում, մրցավարները ոչ-ոքի են արձանագրել: Այդ որոշումը զայրացրել է Խորեն Գեւորին, որը հարձակվել է ռինգի մրցավարի վրա, ապա ձեռնամարտի բռնվել միջամտողների հետ:

Սա երկրորդ դեպքն է, որ Խորեն Գեւորը հարձակվում է մրցավարի վրա: Առաջին միջադեպը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 9-ին, երբ WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար մարտում նա պարտվել է Ռոբերտ Շտիգլիցին: Այդ իսկ պատճառով, Խորեն Գեւորը 6 ամիս իրավունք չուներ մարտեր անցկացնելու: Ինչպես նշում են գերմանական լրատվամիջոցները, հայազգի բռնցքամարտիկին այս անգամ ավելի խիստ պատիժ է սպասում` ընդհուպ ցմահ որակազրկում: