ՀՖՖ-ն հրապարակեց հարցման արդյունկները
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակեց «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» եւ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերի հարցման արդյունքները:
Ըստ այդմ, 2011 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վաստակել է 284 միավոր: Նրան առաջին են գնահատել 44 հոգի: Երկրորդը Յուրա Մովսիսյանն է, ստացել է 226 միավոր: Նրա օգտին քվեարկել է 22 մասնակից:
Ի դեպ, Հենրիխ Մխիթարյանը իր միավորների առյուծի բաժինը վաստակել է ակումբների նախագահների, գլխավոր մարզիչների, ավագների, մրցավարների, տեսուչների եւ ՀՖՖ գործկոմի անդամների ձայների շնորհիվ (32 առաջին տեղ` 47-ից):
Եթե հաշվենք միայն ԶԼՄ-ների ուղղարկած քվեաթերթիկները (12 առաջին տեղ` 22-ից), ապա Հենրիխ Մխիթարյանը ընդամենը 7 միավորով առաջ կանցներ Յուրա Մովսիսյանից:
«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում բացահայտ առավելությամբ հաղթել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը վաստակել է 331 միավոր: 69 մասնակիցներից 62-ը նրա օգտին են քվեարկել: