Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Բեջանյանն արժանացավ ՌԴ նախագահի գավաթին

Սպորտ
5b4d9ed3b57dae34b8bd911ed22daf83

Ռուսաստանը ներկայացնող հայազգի ծանրորդ Դավիթ Բեջանյանը հաղթող ճանաչվեց Բելգորոդում ավարտված ՌԴ նախագահի գավաթի խաղերում:

105 կգ քաշային կարգում մեր հայրենակիցը երկամարտում ցույց տվեց 421 կգ արդյունք (183+238) եւ 15-ով առաջ անցավ երկրորդ տեղը զբաղեցրած Գենադի Մուրատովից:

Ի դեպ, Դավիթ Բեջանյանը հրում վարժությունում 1 կգ գերազանցեց բուլղարացի Ալան Ցագաեւին պատկանող համաշխարհային ռեկորդը, որը սահմանվել էր 7 տարի առաջ, Կիեւում: