Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեց Արթուր Աբրահամին հաղթողը

Սպորտ
3a005c4b0e11fbeadb184b548edcc26f

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի «Սուպեր Սիքս» մրցաշարի հաղթող դարձավ ամերիկացի բռնցքամարտիկ Անդրե Ուորդը:

Ատլանտիկ Սիթիում կայացած եզրափակիչ մարտում մինչեւ 76,2 կգ քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնը միավորներով հաղթեց բրիտանացի Կառլ Ֆրոչին` 118:110, 115:113, 115:113 եւ տիրեց վերջինիս պատկանող WBC գոտուն:

Հիշեցնենք, որ «Սուպեր Սիքս» մրցաշարը մեկնարկել էր 2009 թվականին, որին մասնակցեցին այդ քաշային կարգի վեց ուժեղագույն բռնցքամարտիկները, այդ թվում `Գերմանիան ներկայացնող հայազգի Արթուր Աբրահամը:

Մեր հայրենակիցը կիսաեզրափակիչ մարտում չկարողացավ հաղթել հենց Անդրե Ուորդին, որn իր կարիերայի ընթացքում առայժմ պարտություն չի կրել ոչ սիրողական, եւ ոչ էլ պրոֆեսիոնալ ռինգում: