Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան – Հունաստան` 4:0

Սպորտ
c1620ec8e2b4f3e027a47686a45c8ef3

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Թուրքիայում մեկնարկած աշխարհի թիմային առաջնության 1-ին խաղում 4:0 հաշվով հաղթեց Հունաստանին եւ սկսեց գլխավորել աղյուսակը: Այդ խաղում մեր ընտրանին հանդես եկավ Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա եւ Նելլի Աղինյան կազմով:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Չիբուխչյանը Էլինա Դանիելյանին հանգիստ էր տվել, քանի որ նա վերջերս մասնակցել էր Չինաստանում կայացած ինտելեկտուալ խաղերի շախմատի մրցաշարերին եւ համեմատաբար ուշ էր միացել թիմին:

Այսօր նախատեսված 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի Վրաստանի հետ, որը առաջին խաղում 4:0 հաշվով հաղթեց ՀԱՀ-ի թիմին: