Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատրաստվում են «Չելենջ տրոֆին»

Սպորտ
ec77a52907ac217f4af806a1873d8193

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան «բավարար» է գնահատել 2011-ին կատարած իր աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

ՀՀՖ-ի ընդլայնված նիստում ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը նշել է, որ անցնող տարվա ընթացքում չորս տասնյակից ավելի միջոցառումներ են անցկացվել: Մասնավորապես՝ Հայաստանի երիտասարդական եւ մինչեւ 18 տարեկան լողափնյա հանդբոլիստուհիների հավաքականներն ուսումնամարզական հավաքների եւ միջազգային մրցաշարերի են մասնակցել Վրաստանում:

Այժմ մեր թիմերը նախապատրաստվում են հաջորդ տարի կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային մրցաշարին եւ Վրաստանում կայանալիք լողափնյա հանդբոլի Եվրոպայի առաջնությանը: Մեր հանդբոլիստուհիները խաղալու են նաև «Չելենջ տրոֆի» միջազգային մրցաշարում:

Հիշեցնենք, որ նոյեմբերին մայրաքաղաքի «Միկա» մարզասրահում անցկացված «Վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարում, Հայաստանի հանդբոլիստների հավաքականը զիջել է միայն Կրասնոդարի ՖԻՄԱ-ի խաղացողներից կազմված Ռուսաստանի հավաքականին եւ զբաղեցրել 2-րդ մրցանակային տեղը: