Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 3-րդ տեղում է

Սպորտ
c1bee39894bbb58895b4ee5043fa8b9d

Սան Պաուլու քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 6 տուրից հետո վաստակել է 3,5 միավոր եւ առայժմ զբաղեցնում է 3-րդ տեղը:

Նա տոնել է երկու հաղթանակ, մեկ պարտիա տանուլ է տվել, իսկ երեքն ավարտել է ոչ-ոքի: Մնացած երեք տուրում, մեր հայրենակիցը հանդիպելու է իրենից ետ մնացող մրցակիցների հետ, ուստի լավ հնարավորություններ ունի բարելավելու մրցաշարային գործերը: