A
A
Մեր պատանիները կխաղան 7-րդ խմբում
Արդեն հայտնի են Հայաստանի՝ մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի մրցակիցները, Եվրոպայի 2012 թ առաջնության էլիտար փուլում:
Այսօր ՈւԵՖԱ-ի նստավայրում կայացած վիճակահանության արդյունքներով, մեր պատանեկան հավաքականը հանդես կգա 7-րդ խմբում, որտեղ ընդգրկվել են Իսպանիայի, Բելգիայի եւ Իտալիայի այդ տարիքային խմբի թիմերը։
Մեր պատանեկան հավաքականին լուրջ փորձություններ են սպասվում, քանի որ իսպանացիները հաղթել այս տարվա առաջնությունում, իսկ Բելգիայի ու Իտալիայի պատանեկան հավաքականների խաղացողների մեծ մասը հանդես են գալիս պրոֆեսիոնալ թիմերում:
Նշենք, որ էլիտար փուլի մրցաշարը կկայանա հաջորդ տարվա մայիսին՝ Իսպանիայում։ Եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճի խմբում առաջին տեղը գրաված թիմը: