Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինչ ճգնաժամն անցնի, շենքը կվերանա (տեսանյութ)

Մարզեր
838385ce567d8b0015562a2e2d8bde69

Ժամանակին գյումրեցիների ամենասիրելի՝ Սեւյանի անվան երկաթուղայինների մշակույթի 60-ամյա պալատը վերածվել է կիսախարխուլ շինության։

Նախկին պալատի վրա իր ազդեցությունն է թողնում ժամանակը, եղանակը և մարդը։ Անուշադրության մատնված շենքի ճակատագրով սակայն, մտահոգվում են միայն նախկին աշխատակիցները։

Սեւյանի մշակույթի պալատի տնօրեն Լյովա Նազարյանին անհանգստացնում է ոչ միայն շենքի վերականգնման խնդիրը, այլև ներքին պատերին արված հայտնի նկարիչների հարթաքանդակներ ու նկարներ, որոնք որպես մշակույթային արժեքներ, ոչնչացման եզրին են։ «Ամեն անգամ ճարտարապետներն ու ակադեմիկոս-գիտնականները գալիս՝ նկարում են, խոսում են ու գնում։ Էդպես՝ ամիսը երկու-երեք անգամ, բայց ոչինչ տեղից չի շարժվում»,- ասում է տնօրենը։

Երաժիշտ Համլետ Դավթյանի կարծիքով, ավելի լավ է պալատը լրիվ հավասարեցնել հողին, քան թողնել, որ ծառայի որպես քաղաքային կայարանի զուգարան։

Մշակույթի օջախը վերականգնելու բազմաթիվ խոստումներ են եղել, անգամ հայտնվել է պետբյուջեի՝ մշակույթային օջախների վերանորոգման ծրագրերում, բայց «ֆինանսների սղության պատճառով» միշտ դուրս է մնացել։

«Մի քանի տարի առաջ, անձամբ վարչապետը խոսք տվեց գումար տրամադրել մշակույթի պալատի վերականգնման համար, բայց ճգնաժամը խանգարեց՝ գումարը հետ տարան»,- ասում է Լյովա Նազարյանը։

Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանն էլ հավաստիացնում է, որ ճգնաժամը հաղթահարելուց հետո իշխանությունները Սեւյանի մշակույթի պալատի վերականգնման հարցը կներառեն քաղաքաշինական ծրագրերում։