Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիրճերը վերածվում են աղբավայրերի (տեսանյութ)

Մարզեր
8644c7c6be2ab08f096b1d7400ecc5cd

Հայաստանի հպարտությունը համարվող կիրճերը, որոնց ռելիեֆները պատկերվում են բացիկների վրա, վերածվում են աղբավայրերի: Աղբի խնդիրը չի կարողանում լուծել նաեւ Եղվարդը:

«Մենք հսկայական աղբավայրեր ունենք: Մարդիկ աղբը նետում են ուր պատահի, նույնիսկ ոռոգման ջրանցք: Եւ ոչ ոք չգիտի, թե ով է դրա համար պատասխանատու, եւ ում կողմից է կառավարվում»,- ասում են Եղվարդի Օրհուս կենտրոնի ակտիվիստները:

Կենցաղային աղբի վերացման հարցով զբաղվող ընկերությունների մասին պաշտոնական կայքերում տեղեկատվություն չկա:

Ըստ «Էկոլուրի»՝ եթե այն մատչելի լիներ, ապա հնարավոր կլիներ դիմել նրանց ոչ միայն նախազգուշացումներով, այլեւ առաջարկներով, օրինակ` օգնել հավաքել աղբը։