A
A
Համաներում զինվորականների համար
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հնարավոր է հատուկ համաներում հայտարարի ոչ ծանր հանցագործություն կատարած զինվորականների նկատմամբ։ Այս մասին Ռուսաստանի նախագահը ասել է Վլադիկավկազում՝ զինվորականների հետ հանդիպման ժամանակ։
«Դեպքեր կան, երբ վաստակավոր մարդը սայթաքում է, այդպես լինում է կյանքում, սակայն այդ մարդու ռազմական վաստակը ավելի քիչ չէ, քան զանցանքը»,- մեկնաբանել է նախագահը, ավելացնելով. «Ես դեմ չեմ, որ այդ կարգի համաներման մասին քննարկում լինի, դա արդեն Պետդումայի գործն է»։
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ եթե ՌԴ նախագահի առաջարկը իրականություն դառնա, ապա համաներման տակ կընկնեն այն վաստակավոր զինվորականները, որոնց զանցանքը ոչ թե քրեական, այլ կենցաղային հողի վրա է եղել։