A
A
Զավեն Անդրեասյանը կրկին ոչ-ոքի խաղաց
Հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը շախմատի Ռուսաստանի գավաթի խաղարկության 2-րդ փուլի երկրորդ պարտիայում կրկին ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի հետ:
Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը միջնամասում չնայած զինվորի առավելություն ստացավ, սակայն վերջում անզգույշ խաղաց եւ որակի կորուստ կրեց: 60-րդ քայլին կողմերը համաձայնության եկան եւ խաղաղ դաշն կնքեցին: Այդպիսով, ընդհանուր հաշիվը դարձավ 1:1, ուստի այս զույգի հաղթողը կորոշվի լրացուցիչ, կայծակնային շախմատի մրցախաղում:
Կանանց մրցաշարում հանդես եկող հայազգի շախմատիստուհի Եվգենիա Դոլուխանովան նույնպես լրացուցիչ մրցախաղ կանցկացնի ռուսաստանցի Անաստասիա Բոդնարուկի հետ: Կիսաեզրափակիչ փուլի երկրորդ պարտիան, ինչպես եւ առաջինը, ոչ-ոքի ավարտվեց: