Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակոյի սարը սողում է դեպի գյուղ (տեսանյութ)

Մարզեր
a414028270be457fd7b882f7cfafe156

Շիրակի մարզի Առափիի հայտնի Ակոյի սարը շարունակում է սողալ: Սարի անմիջապես ստորոըում ապրող ընտանիքները սարի տեղաշարժը տեսնում են անզեն աչքով:

Առափիի սողանքային գոտում ապրող 11 ընտանիքներին կառավարությունը գումար է հատկացրել

Ըստ ընտանիքի անդամների թվի՝ նրան կստանան 2.5 մլն-ից մինչեւ 4 մլն դրամ՝ նոր բնակարան գնելու համար:

Գումարի չափը դժգոհություն է առաջացրել որոշ ընտանիքների մոտ եւ հակառակը, կան ընտանիքներ, որոնց համար այդ գումար ուղղակի փրկություն է՝ աղետից փրկվելու համար:

Դժգոհ գյուղացիները ասում են, որ այդ գումարը բավական չէ բնակարան գնելու անգամ Առափիում։

Ի դեպ, նրանք առաջարկել են տեղական ինքնակառավարման մարմիններին՝ 11 ընտանիքներին հատկացրած գումարով Ակոյի սարը հարթեցնել: Մարզպետարանում սակայն մերժել են՝ ասելով, որ հակասողանցքային միջոցառումների համար հատկացված գումարներ չկան։


«Ցայգ» ՀԸ