Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փլուզում Գյումրիում (տեսանյութ)

Մարզեր
623e31a1d4db69e23d34f02850a8e08e

Արտակարգ պատահար է գրանցվել Գյումրի Մուշ 2 թաղամասում:

Նոյեմբերի 15-ին ժամը 19:00-ի սահմաններում փլուզում է արձանագրվել 31 շենքի 10-րդ բնակարանում։

Ըստ դեպքի վայր մեկնած «Ցայգ» ՀԸ մեր գործընկերների՝ հյուրասենյակի առաստաղի հաստ ծեպոնածածկի որոշակի հատված փլվել եւ նյութական վնաս է հասցրել բնակիչներին:

Ըստ տանտերերի, իրենք ցրտի պատճառով 4 օր առաջ են տեղափոխվել եւ ողջ օրն անցկացնում էին ննջասենյակում: Առաստաղածածկը փլուզվել է հենց այն բազմոցի վրա, որտեղ ամուսինները սովորաբար նստել եւ հեռուստացույց են դիտել: Բնակարանն, ըստ բնակիչների, իրենց հանձնվել է հենց ճաքերով, բայց որ նման դեպք կարող էր պատահել, չէին պատկերացրել: